«Երկիր Մեդիան» այսօր՝ օգոստոսի 14-ին, առաջարկում է դիտել «Մերկուրին վտանգի մեջ է» (Мекурий в опасности) ֆիլմը։
Այն նկարահանվել է 1998 թվականին, ռեժիսորն է Հարոլդ Բեքերը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից Արտ Ջեֆրիսը պաշտպանում է Դաշնային անխիղճ գործակալներից Սայմոնը, ով կարողացել է բացել նոր՝ «ոչ գաղտնագրման ենթակա» կառավարական կոդը: Սայմոնը կարողանում է կարդալ «Մերկուրին», այնքան հեշտ, ինչպես մյուս երեխաները կարդում են գրքեր:
Այս ունակությունները սպառնալիքի տակ են դնում միլիարդ դոլար արժողությամբ նորագույն մշակման գոյության իմաստը, հատկապես, եթե Միացյալ Նահանգների թշնամիները տեղեկանան արտասովոր տղայի մասին եւ գողանան նրան։
Ծրագրի ղեկավար Նիկ Կուդրոուն հրամայում է վերացնել «երկրի անվտանգության սպառնալիքը», սակայն նա հաշվի չի առնում, որ գործին խառնվում է Ջեֆրիսը: Արյունոտ մարդասպանների կողմից հետապնդվող Սայմոնն ու Ջեֆրիսը հասկանում են, որ ոչ մեկին չի կարելի վստահել:
Դետեկտիվը որոշում է, որ փրկության միակ հույսը՝ օգտագործել Սայմոնի զարմանալի ունակությունները եւ կոչ ուղարկել մարդասպաններին ի պատասխան:
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր Մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։