կարևոր
1533 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-14 16:06

Էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ աշնանը զբոսաշրջային հոսքեր կլինեն դեպի Հայաստան

Էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ աշնանը զբոսաշրջային հոսքեր կլինեն դեպի Հայաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հույս հայտնեց, որ 2020 թվականի աշնանը զբոսաշրջային հոսքեր կլինեն դեպի Հայաստան: Այս մասին Խաչատրյանն ասաց ասուլիսի ժամանակ:

«Բիզնեսներ կան, որ կորոնավիրուսի տարածման շրջանում փակվել են: Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են ավելի քան 90 տոկոսով: Քանի որ ներգնա զբոսաշրջություն չկա, այդ կազմակերպությունները եկամուտներ չունեն: Մենք այդ ընկերությունների փակվելը համարում ենք պայմանական, որովհետև նրանք անմիջապես կվերաբացվեն այն ժամանակ, երբ վերականգնվեն զբոսաշրջային հոսքերը»,- նշեց Խաչատրայնը:

Նա հույս հայտնեց, որ աշնան վերջին ամիսներին որոշ ուղղություններից Հայաստան կժամանեն զբոսաշրջիկներ: Նախարարը վստահեցրեց, որ դրանից հետո փակված բիզնեսների մեծ մասը կվերադառնա իր գործունեությանը:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ: