17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Հայաստանում 21 հազար 400-ից ավելի ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները: Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական ընկերություններին տրամադրվող վարկերի պահանջների մասին հարցին։
«Որքան էլ մտածենք, որ բանկային համակարգը բարձր պահանջներ է ներկայացնում, 21 446 թիվը նշանակում է, որ մենք բավականաչափ մեծ թվով վարկունակ տնտեսավարողներ ունենք: Եթե համեմատենք, ապա կարող ենք ասել, որ մշակող արդյունաբերությանը բաժին է ընկել առաջին միջոցառմամբ ֆինանսավորման կեսից ավելին, մյուս կողմից՝ ոլորտային սահմանափակում չենք դրել: Առաջին միջոցառման նպատակն այն է, որ առանց ոլորտային սահմանափակման այն բոլոր ընկերությունները, որոնք ունեն բարձր վարկունակություն, բանկային համակարգի հետ ունեն փոխադարձ բարձր վստահություն, կարողանան օգտվել կառավարության աջակցությունից: Առաջին միջոցառման բովանդակությունը որոշակիորեն փոխվել է, խրախուսում ենք այն ընկերություններին, որոնք նաև ներդրումներ են կատարում կանոնադրական կապիտալում: Գյուղատնտեսության ոլորտում վարկի սուբսիդավորման համար տոկոսադրույքի շեմին, 2-րդ և 24-րդ միջոցառումներից օգտվողները մեծ թվով են՝ 21400-ը գերազանցող»,- նշել է Խաչատրյանը: