546 դիտում, 2020.08.14 15:25

Եվրահանձնաժողովը կնքել է AstraZeneca-ի պատվաստանյութի 300 մլն դոզա գնելու առաջին համաձայնագիրը

Եվրահանձնաժողովը կնքել է AstraZeneca-ի պատվաստանյութի 300 մլն դոզա գնելու առաջին համաձայնագիրը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) կնքել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 միլիոն դոզա գնելու առաջին համաձայնագիրն AstraZeneca դեղագործական ընկերության հետ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, որն օգոստոսի 14-ին տարածվել է Բրյուսելում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Հենց որ պատվաստանյութն ապացուցեց իր անվտանգությունն ու COVID-19-ի դեմ արդյունավետությունը, Եվրահանձնաժողովը համաձայնեցերեց պարտավորագրային հիմքը Եվրամիության անդամ երկերների անունից՝ AstraZeneca-ի պատվաստանյութի 300 միլիոն դոզայի գնման համար՝ եւս 100 միլիոն դոզայի ձեռքբերման հնարավորությամբ»,- հայտնել է ԵՀ-ն եւ ընդգծել , որ դա պատվաստանյութի գնման առաջին համաձայնագիրն է: