276 դիտում, 2020.08.14 14:07

Բելառուսի ոստիկանությունը բռնություն է կիրառել ձերբակալված ցուցարարների նկատմամբ

Բելառուսի ոստիկանությունը բռնություն է կիրառել ձերբակալված ցուցարարների նկատմամբ

Եվրամիության արտգործնախարարներն oգոստոսի 14-ին կքննարկեն Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է՝ կան ապացույցներ, որ Բելառուսի ոստիկանությունը բռնություն է կիրառել ձերբակալված ցուցարարների նկատմամբ:

Ազատ արձակված ցուցարարները հայտնել են, որ ոստիկաններն իրենց մերկացրել են, ծեծել ու սեռական բնույթի սպառնալիքներ հնչեցրել:

Խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունները քննադատել են նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները:

Բելառուսի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Բարսուկովը հերքել է մեղադրանքները: