08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Եվրամիության արտգործնախարարներն oգոստոսի 14-ին կքննարկեն Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է՝ կան ապացույցներ, որ Բելառուսի ոստիկանությունը բռնություն է կիրառել ձերբակալված ցուցարարների նկատմամբ:
Ազատ արձակված ցուցարարները հայտնել են, որ ոստիկաններն իրենց մերկացրել են, ծեծել ու սեռական բնույթի սպառնալիքներ հնչեցրել:
Խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնությունները քննադատել են նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները:
Բելառուսի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Բարսուկովը հերքել է մեղադրանքները: