738 դիտում, 2020.08.14 13:57

ՀՕՄ-ի նախաձեռնությամբ կմեկնարկի «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը

ՀՕՄ-ի նախաձեռնությամբ կմեկնարկի «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը

Oգոստոսի 15-ին` Երևանի ժամանակով 21:00-ին, Հայ Օգնության Միության նախաձեռնությամբ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի «Հայությունը՝ Լիբանանի կողքին» համահայկական բարեգործական համերգային ծրագիրը, որի ողջ հասույթը կուղղվի Լիբանանի հայ համայնքի օժանդակությանը: Հեռարձակման կարելի է հետեվել Հայ Օգնության միության դիմատետրի էջով (www.facebook.com/ars1910)։

Բեյրութից, Երեւանից եւ Լոս Անջելեսից իրենց կատարումներով հանդես կգան Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), լիբանանահայ արվեստագետներ՝ խմբակային ելույթով (Լիբանան), Վիգեն Եագուպյանը (ԱՄՆ), Ներսիկ, Աղասի եւ Արաբո Իսպիրյանները (Հայաստան), Արսեն Գրիգորյանը՝ Մրո (Հայաստան), Մուրադ Մշեցին (Հայաստան), Դավիթ Ամալյանը (Հայաստան), Լեյլա Սարիբեկյանը (Հայաստան), Մկրտիչ Մկրտիչյանը՝ Մակիչ (Հայաստան), Սամվել Երանյանը (Հայաստան), Դրո Գրիգորյանը (ԱՄՆ) եւ Քրիստափոր Արապյանը (ԱՄՆ):

Հանգանակություն կարելի է կատարել ՀՕՄ-ի կայքեջով (ars1910.org) կամ ԱՄՆ-ում՝ 44321 համարին "StandwithLebanon" տեքստային հաղորդագրություն ուղարկելով։

Հայաստանից հանգանակության կարելի է մասնակցել փոխանցում կատարելով Հայ Օգնության միության Հայաստանի Շրջանային վարչության Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում հետեվյալ առանձնացված հաշվեհամարներին․
220553350756000 (ՀՀ Դրամ)
220553350350001 (ԱՄՆ Դոլար)
/Աջակցություն Լիբանանահայությանը/