328 դիտում, 2020.08.14 13:09

Նշվել են կորոնավիրուսի ոչ տիպական ախտանշանները

Նշվել են կորոնավիրուսի ոչ տիպական ախտանշանները

Անգլիայի Արեւելյան համալսարանի գիտնականները վերլուծել են COVID-19-ի ընթացքը տարեց մարդկանց մոտ եւ եկել այն եզրակացության, որ նրանց մեծամասնության մոտ դիտվել են հիվանդության ոչ տիպական ախտանշաններ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է medRxiv պորտալում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դիտարկումները կատարվել են ծերանոցների պացիենտների շրջանում՝ ապրիլի 7-ից մինչեւ հունիսի 29-ն ընկած ժամանակաշրջանում: Պարզվել է, որ այն 103 մարդկանցից, որոնց թեստերը ցույց են տվել դրական արդյունք, միայն 38 պացիենտի մոտ են հայտնաբերվել կորոնավիրուսի ստանդարտ ախտանշաններ: Նշվում է, որ 54 հոգու մոտ հիվանդության ոչ մի նախանշան չի գրանցվել, կամ դրանք սկսել են երեւան գալ վարակվելուց երկու շաբաթ անց:

Այնուամենայնիվ, բազմաթիվ վարակվածներ ունեցել են «տկարություն» եւ «ընդհանուր վատառողջ վիճակ». գիտնականներն այն դասել են COVID-19-ի ոչ տիպական ախտանշանների կատեգորիային: