24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Անգլիայի Արեւելյան համալսարանի գիտնականները վերլուծել են COVID-19-ի ընթացքը տարեց մարդկանց մոտ եւ եկել այն եզրակացության, որ նրանց մեծամասնության մոտ դիտվել են հիվանդության ոչ տիպական ախտանշաններ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է medRxiv պորտալում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դիտարկումները կատարվել են ծերանոցների պացիենտների շրջանում՝ ապրիլի 7-ից մինչեւ հունիսի 29-ն ընկած ժամանակաշրջանում: Պարզվել է, որ այն 103 մարդկանցից, որոնց թեստերը ցույց են տվել դրական արդյունք, միայն 38 պացիենտի մոտ են հայտնաբերվել կորոնավիրուսի ստանդարտ ախտանշաններ: Նշվում է, որ 54 հոգու մոտ հիվանդության ոչ մի նախանշան չի գրանցվել, կամ դրանք սկսել են երեւան գալ վարակվելուց երկու շաբաթ անց:
Այնուամենայնիվ, բազմաթիվ վարակվածներ ունեցել են «տկարություն» եւ «ընդհանուր վատառողջ վիճակ». գիտնականներն այն դասել են COVID-19-ի ոչ տիպական ախտանշանների կատեգորիային: