292 դիտում, 2020.08.14 12:48

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է օրենքներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է օրենքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է ««Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքները։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: