Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երեսպաշտ է համարում երկկողմ հարաբերությունների նորմալացման շուրջն Իսրայելի հետ համաձայնության գնալու՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) որոշումը: Այս մասին ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Պատմությունը եւ տարածաշրջանի ժողովուրդների խիղճը չեն մոռանա եւ երբեք չեն ների Արաբական Միացյալ Էմիրությունների այդ երեսպաշտ վարմունքը, որոնք դավաճանեցին պաղեստինյան գործը, հանուն իրենց նեղ շահերի եւ փորձում են դա ներկայացնել որպես անձնուրաց քայլ»,- ընդգծված է պաշտոնական հաղորդարգությունում:
Արտաքին գործերի նախարարությունում նաեւ նշել են, որ «ԱՄԷ-ի ղեկավարությունն իրավունք չունի Իսրայելի հետ բանակցություններ վարելու Պաղեստինի անունից եւ զիջումների գնալու Պաղեստինի եւ նրա ժողովրդի համար կենսականորեն կարեւոր հարցերի շուրջը»: