634 դիտում, 2020.08.14 11:08

Կորոնավիրուսից մահացած 5 անձանցից ամենաերիտասարդը 69-ամյա կին է

Կորոնավիրուսից մահացած 5 անձանցից ամենաերիտասարդը 69-ամյա կին է

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 276 նոր դեպք և 267 առողջացած։