Օգոստոսի 14, տարվա 226-րդ (նահանջ տարիներին՝ 227-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 139 օր։
1879 թ. – մահացել է Իվան Լազարևը, ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ (ծն. 1802) թ.:
1896 թ. – տեղի ունեցավ Բանկ Օտոմանի գրավումը, 1894-96 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն։
1934 թ. – Ֆրիշ Ռագնարը առաջին անգամ օգտագործեց մակրոէկոնոմիկա տերմինը։
1947 թ. – Պակիստանը անկախացավ Միացյալ թագավորությունից։
1959 թ. – ծնվել է Մեջիք Ջոնսոնը, ամերիկացի բասկետբոլիստ։
1971 թ. – Բահրեյնը անկախացավ Միացյալ թագավորությունից։
1983 թ. – մահացել է Հմայակ Սիրասը, հայ արձակագիր, թարգմանիչ (ծն. 1902 թ.):
1992 թ. – սկսվեց վրաց-աբխազական պատերազմը։