394 դիտում, 2020.08.13 22:47

«Վեստ Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

«Վեստ Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ էնշանակվել Խորեն Վերանյանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգիմասնագետը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է ոչ հեռավոր անցյալում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսելէ զբաղվել 2003 թվականին՝ «Փյունիկում», որտեղ նույն տարում դարձել է Հայաստանի չեմպիոն։ 

Հետագայում Վերանյանը խաղացել է «Արարատում», «Գանձասար Կապանում»: 

2015-2018 թվականներին «Ալաշկերտի» կազմում երեք տարի անընդմեջ նվաճել է չեմպիոնականտիտղոսը և մեկ անգամ «Սուպերգավաթը»: 2018-19թթ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում:

Հայաստանի երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ է:

Վերանյանի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով: