260 դիտում, 2020.08.13 21:46

Աշտարակում 53–ամյա տղամարդը Քասախ գետի վրա կառուցված կամրջից իրեն ցած է նետել

Աշտարակում 53–ամյա տղամարդը Քասախ գետի վրա կառուցված կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ օգոստոսի 12-ին ժամը 15:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Քասախ գետի վրա կառուցված կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Աշտարակ քաղաքի բնակիչ 53-ամյա Ե. Տերտերյանի դին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: