29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Այսօր՝ օգոստոսի 12-ին ժամը 15:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Քասախ գետի վրա կառուցված կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Աշտարակ քաղաքի բնակիչ 53-ամյա Ե. Տերտերյանի դին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: