30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում կառուցվելիք հայկական եկեղեցին կանվանակոչվի սրբադասված Շուշանիկ թագուհու անունով, հաղորդում է «AnalitikaUA.net»-ը:
«Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի դետալները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:
Խաչատրյանը հայտնել է, որ հայկական եկեղեցին կդառնա մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերի, այլև ողջ Ուկրաինայի համար:
Ապագա վանական համալիրի էսքիզը հրապարակվել էր 2020 թվականի փետրվարին:
Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում առաջին հայկական եկեղեցին կկառուցվի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը գտնվում է Միխայլովսկի փողոցում եւ զբաղեցնում է 1100 քառ. մ»,- նշված է հաղորդագրության մեջ: