454 դիտում, 2020.08.13 21:15

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, կանցնեն 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, կանցնեն 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի

Օգոստոսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի քաղաքացիներ,

Տեկեղացնում ենք, որ ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Երևան֊Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10։00, ժամանում 14:00):

Ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 22:25):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի»։