կարևոր
2040 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-13 23:13

Արագածոտնի մարզում 34-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին ու քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել երկաթե ցուցանակին. կա վիրավոր

Արագածոտնի մարզում 34-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին ու քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել երկաթե ցուցանակին. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գևորգ Օ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել երկաթե ցուցանակին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում օգնության են հասել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 2 վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: