316 դիտում, 2020.08.13 20:55

Կանաչ գոտիներ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են

Կանաչ գոտիներ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են

Նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով օգոստոսի 13-ին իրականացված ուժեղացված կրկնայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատ տարածքները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, նախկինում դիտարկված զբոսայգիներում խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել է թերությունների ցուցանիշի նվազման դրական դինամիկան։

Պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների կատարման նպատակով տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքները շարունակվել են, տրամադրվել են դիմակներ։

«ԲԸՏՄ անակնալ ստուգայցերը և մշտադիտարկումները կրում են  շարունակական բնույթ՝ ընդգրկելով հանրապետության մարզերը և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները»,- նշված է հաղորդագրության մեջ։