11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Ջո Բայդենն իր քարոզարշավի համար ռեկորդային 26 միլիոն դոլար է հավաքել մեկ օր անց այն բանից հետո, երբ Քամալա Հարիսն առաջադրվեց ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Ակնկալվում է, որ սա դրամահավաքի բարեբեր քարոզարշավի սկիզբ կդառնա եզրափակիչ փուլում նախքան ընտրությունները:
Դեմոկրատները մոտ են հավասարվելուն, եթե ոչ` առաջ անցնելուն գործող նախագահ Դոնալդ Թրամփից դրամահավաքի արդյունքներով, ով 300 միլիոն դոլար է հավաքել:
Դրանում կարևոր դեր է հատկացվել Քամալա Հարիսին, գրում է Associated Press-ը: Նա միացել էր Բայդենին Դելավեր քաղաքում իրենց` որպես քաղաքական գործընկերներ առաջին համատեղ դրամահավաքի ժամանակ:
«Այս քարոզարշավն ինձ իսկապես հույս է ներշնչում, քանի որ այն այն բանի գիտակցման մասին է, որ սա պայքար է ինչ-որ բանի համար, այլ ոչ թե` ինչ-որ բանի դեմ, և սա պայքար է ամենալավի համար մեր մեջ»,- հայտարարել է Հարիսը: