400 դիտում, 2020.08.13 22:30

Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը

Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Բաքու, եւ որ այցի ընթացքում հետեւելու է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլին:

Այդ զորավարժությունները փաստացի երկարաձգվել են՝ հաշվի առնելով, որ պաշտոնապես նախատեսված էր դրանք անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, բայց զորավարժությունները դեռ ընթացքի մեջ են: