27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Բաքու, եւ որ այցի ընթացքում հետեւելու է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլին:
Այդ զորավարժությունները փաստացի երկարաձգվել են՝ հաշվի առնելով, որ պաշտոնապես նախատեսված էր դրանք անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, բայց զորավարժությունները դեռ ընթացքի մեջ են: