296 դիտում, 2020.08.13 20:08

Տեսչական մարմինները կատարել են պարետի սահմանված նորմերի պահպանման 66063 ստուգում

Տեսչական մարմինները կատարել են պարետի սահմանված նորմերի պահպանման  66063 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով օգոստոսի 12-ի դրությամբ իրականացվել է 66063 ստուգում, որից միայն 660-ը՝  նշված օրը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։