438 դիտում, 2020.08.13 22:07

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր

Հնդկաստանում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսի ռեկորդային քանակությամբ դեպքեր. մեկ օրում ախտորոշել են շուրջ 67 հազար վարակվածների: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, վերջին 24 ժամում մահացել է 942 ախտահարված: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը երկրում մոտենում Է 2,4 միլիոնի նշագծին:

Մահվան դեպքերի թվաքանակն ախտահարվածների շրջանում գերազանցել է 47 հազարը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակվածների միջին օրական աճը Հնդկաստանում կազմել է մոտավորապես 50 հազար:

Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո։