25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Հնդկաստանում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսի ռեկորդային քանակությամբ դեպքեր. մեկ օրում ախտորոշել են շուրջ 67 հազար վարակվածների: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, վերջին 24 ժամում մահացել է 942 ախտահարված: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը երկրում մոտենում Է 2,4 միլիոնի նշագծին:
Մահվան դեպքերի թվաքանակն ախտահարվածների շրջանում գերազանցել է 47 հազարը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակվածների միջին օրական աճը Հնդկաստանում կազմել է մոտավորապես 50 հազար:
Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո։