Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Պֆեֆերսի կոմունայից ոչ հեռու փոթորկի ժամանակ զոհվել են իսպանացի երեք զբոսաշրջիկներ, մեկն անհետ կորել Է: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Զբոսաշրջիկները զբաղվում էին կանյոնինգով՝ առանց լողամիջոցներ օգտագործելու կանյոնների հաղթահարմամբ, երբ օգոստոսի 12-ի երեկոյան սկսվեց փոթորկը:
Երբ տարերքը նահանջել է, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Նրանց հաջողվել է գտնել երեք զոհվածների մարմինները:
Չորրորդ զբոսաշրջիկի որոնումները դեռևս շարունակվում են։