380 դիտում, 2020.08.13 22:19

Ֆրանսիան պատրաստվում է ժամանակավորապես մեծացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում

Ֆրանսիան պատրաստվում է ժամանակավորապես մեծացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում

Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ վերջին շրջանում եղած տարակարծությունները միայն Լիբիայի հարցում չեն խորացել:

Ֆրանսիան պատրաստվում է առաջիկա օրերին ժամանակավորապես մեծացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում՝ ի աջակցություն Հունաստանի: Իսկ Անկարային նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել դադարեցնել Հունաստանին պատկանող Հռոդոս եւ Մեիս կղզիների միջեւ ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրությունները:

Մակրոնի խոսքով, այդ աշխատանքի դադարեցումը թույլ կտա ՆԱՏՕ-ի անդամ այս 2 պետություններին՝ Հունաստանին ու Թուրքիային, երկխոսություն սկսել: Հունաստանի վարչապետն արդեն շնորհակալություն է հայտնել Մակրոնին իր աջակցության համար: