294 դիտում, 2020.08.13 19:03

Ինդոնեզիան մինչեւ 2020 թվականի վերջը սահմանները չի բացի զբոսաշրջիկների համար

Ինդոնեզիան մինչեւ 2020 թվականի վերջը սահմանները չի բացի զբոսաշրջիկների համար

Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար չեն բացի սահմաններն առնվազն մինչեւ այս տարվա վերջը: Օգոստոսի 13-ին այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանը Գործատուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կայացած առցանց խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարությունը որոշում է ընդունել շեշտը դնել ներքին զբոսաշրջության զարգացման վրա՝ տնտեսության այդ հատվածի վերականգնման համար»,- ասել է Լուհութը: Համակարգող նախարարն ընդգծել է, որ «այդպիսով, կառավարությունը չի պլանավորում այս տարի բացել սահմաններն օտարերկրացի զբսաշրջիկների համար»:

Լուհութը նաեւ նշել է, որ «Ինդոնեզիայում ապրում են ոչ քիչ ապահովված քաղաքացիներ, ովքեր կարող են իրենց ավանդը ներդնել զբոսաշրջության վերականգնման բնագավառում»: «Մենք հաշվարկել ենք, որ շուրջ մեկ միլիոն ինդոնեզացիներ են ամեն տարի ճանապարհորդում հարեւան Մալայզիայում եւ Սինգապուրում, այնտեղ ծախսում տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Կառվարությունը ցանկանում է հասնել նրան, որ այդ միջոցները ծախսվեն երկրի ներսում»,- պարզաբանել է համակարգող նախարարը: