09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցի առթիվ դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։
Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից և ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։
Յեներօղլուն շեշտել է, որ սա ամոթալի վիճակ է և պետք է անմիջապես աճյունները վերաթաղել և կարգի բերել գերեզմանոցը։
Անկարայի քաղաքապետն էլ հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։