կարևոր
1493 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-13 16:35

Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ համայնքը խիստ օգնության կարիք ունի

Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ համայնքը խիստ օգնության կարիք ունի: Հալեպահայ Ռադիկ Դունիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ պատերազմից քայքայված տնտեսության պայմաններում կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեղի հայությունը ծանրագույն վիճակում է:

Պետական ու մասնավոր հիվանդանոցները, անհրաժեշտ պարագաներ չունենալու պատճառով, ի վիճակի չեն անգամ կորոնավիրուսի ախտորոշում իրականացնել ու սահմանափակվում են միայն կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու կոչերով, այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե որքան վարակակիր կա համայնքում:

Դեղատներում բացակայում են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներն ու դեղորայքը: Հայերի շրջանում զոհերի թիվն օրեցօր աճում է:

Հայ համայնքի միակ հույսը ստեղծված իրավիճակում Սփյուռքն է ու Հայաստանը: