Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիրիայի նախագահը, որի ինքնազգացողությունը նախօրեին վատացել է խորհրդարանում:
Մոտ 1,5 ժամ խոսելուց հետո Բաշար ալ-Ասադն ընդհատել է իր ելույթը եւ լքել դահլիճը: Իսկ երբ վերադարձել է, մասնագիտությամբ ակնաբույժ Ասադն ասել է՝ բժիշկները ամենավատ պացիենտներն են:
Իր առողջական խնդրի պատճառն էլ ճնշման անկումն էր: