կարևոր
1207 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-13 15:39

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության հաղթողները հայտնի են

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության հաղթողները հայտնի են

Ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հայտնում է հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիան:

Առաջնությունն անցկացվում էր փակ դռների ետևում: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել. Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Դավիթ Գոթյանը (60 կգ), Հայկ Ասատրյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (67 կգ), Աշոտ Կիրակոսյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ):

Ավելի վաղ հայտնի էին դարձել նաև ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնները. 57 կգ քաշում ոսկե մեդալ էր նվաճել Մանվել Խնձրցյանը, 61 կգ` Ռաֆիկ Արտուշյանը, 65 կգ` Տիգրան Ղազարյանը, 70 կգ` Նարեկ Հարությունյանը, 74 կգ` Դավիթ Գևորգյանը, 79 կգ` Հովիկ Աղբալյանը, 86 կգ` Համլետ Հախվերդյանը, 92 կգ` Սերգեյ Սարգսյանը, 97 կգ` Լյովա Գևորգյանը և 125 կգ` Մարտին Սիմոնյանը: