կարևոր
859 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-13 14:37

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները:

Կրեմլի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Իլհամ Ալիեւն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական թեմաներ:

Երկու կողմերն էլ հաստատել են, որ տրամադրված են ամրապնդել ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում:

Բացի այդ, Ալիեւի շնորհավորել է Ռուսաստանի ղեկավարին՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի գրանցման առիթով:

Պուտինն ու Ալիեւը մտքեր են փոխանակել նաեւ հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանում իրավիճակի սրման վերաբերյալ: Կրեմլի հաղորդագրությունում նշված է, որ ռուսական կողմն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարեւորությունը: