20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ են տուժել չարտոնված ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 13-ին այս մասին հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունից, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Օգոստոսի 9-ից 13-ը քաղաքացիների հակաիրավական գործողությունների հետեւանքով տուժել է 103 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացվել են»,- տեղեկացրել են նախարարությունից:
Հանրապետությունում անկարգությունները կորցրել են զանգվածայնությունը, բայց ագրեսիայի մակարդակն իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ մնում է բարձր: