կարևոր
1206 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-13 13:04

Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա օգոստոսի 12-ի նիշին

Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա օգոստոսի 12-ի նիշին

2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:

2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-­ից մինչեւ օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 822 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 224 հազար խմ ջուր:

Ոռոգման նպատակներով Սեւանա լճից ջրբացթողումները շարունակվում են: