25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Օգոստոսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1283 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, հաղորդում է Aliq.ge-ն:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 10 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1068 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 7718 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 334 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: