կարևոր
2330 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-13 12:14

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Եկմալյան շենքի բնակիչները

Կառավարության շենքի դիմաց  բողոքի ակցիա են իրականացնում Եկմալյան շենքի բնակիչները։ Նրանց պահանջը անփոփոխ է՝ լուծել իրենց կիսաքանդ բնակարանների հարցը։ Այս անգամ բողոքի ակցիա իրականացնողները եկել են պաստառներով, որում գրված է՝ «Լուծե´ք Եկմալյան 4-16 բնակարանների հարցը»։

«Մենք ամեն հինգշաբթի գալիս ենք էստեղ՝ցույցեր ենք անելու, բայց արդեն բոլորիս ներվերը քայքայված ա, շատերս սրտի խնդիրներով ենք։ Էս առողջական խնդիրներով բոլորս եկել ենք ստեղ, որ մեր խնդիրը լուծվի»,- նշում են ակցիայի մասնակիցները։  

Նշենք, որ ըստ հավաքվածների նրանք նշյալ խնդրով հանդիպել են երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, որը հավաստիացրել է, որ  խնդրին անպայման լուծում կտրվի․ հանդիպումից արդեն անցել է 7 ամիս։