ՀՀ ԱԻՆ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն գգոստոսի 12-ին՝ ժամը 21։22-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Էջմիածին քաղաքի ֆուտբոլի ակադեմիայի ետնամասում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:18-ին: Այրվել է մոտ 27 հա խոտածածկ տարածք: