344 դիտում, 2020.08.12 23:55

Առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 13-ին առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +33, երեկոյան՝ +29 աստիճան տաքություն։