302 դիտում, 2020.08.12 23:19

Մակրոնը մտահոգություն է հայտնել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մակրոնը մտահոգություն է հայտնել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։ Աս մասին ասված է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության կոմյունիկեում։

«Երկրի նախագահը մեծ մտահոգություն է հայտնել բելառուսում իրավիճակի և քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառման կապակցությամբ։ Նա ընդգծել է երկխոսություն գտնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը։