19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։ Աս մասին ասված է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության կոմյունիկեում։
«Երկրի նախագահը մեծ մտահոգություն է հայտնել բելառուսում իրավիճակի և քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառման կապակցությամբ։ Նա ընդգծել է երկխոսություն գտնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը։