346 դիտում, 2020.08.12 22:47

«Ուրարտու»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից

«Ուրարտու»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Նարեկ Պետրոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նարեկ Պետրոսյանը «Ուրարտու»-ի սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի  գավաթակիր: «Ուրարտու»-ի կազմում նա բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 93 հանդիպման: 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել 24-ամյա պաշտպանին՝ ունեցած ելույթների, դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: