«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Նարեկ Պետրոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նարեկ Պետրոսյանը «Ուրարտու»-ի սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթակիր: «Ուրարտու»-ի կազմում նա բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 93 հանդիպման:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել 24-ամյա պաշտպանին՝ ունեցած ելույթների, դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: