540 դիտում, 2020.08.12 22:03

Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի օգոստոսի 14-ին

Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի օգոստոսի 14-ին

Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի օգոստոսի 14-ին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:

«ՌԴ քաղաքացիների՝ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու նախնական ժամանակացույցի համաձայն ՝ NGT B735 Երևան-Դոնի Ռոստով չվերթը կիրականացվի օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով 10:00- ին»,- նշված է հաղորդագրությունում:

Չվերթից կարող են օգտվել Ռուսաստանի բնակիչները։ Ինքնաթիռի տեղերը սահմանափակ են։ Ցուցակները կձևավորվեն պետծառայություններում առկա գրանցման հիման վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ավիահաղորդակցության վերաբացման հարցը։