466 դիտում, 2020.08.12 21:38

Հայաստանի 10 կուսակցություններ հայտարարությամբ են հանդես եկել Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով

Հայաստանի 10 կուսակցություններ հայտարարությամբ են հանդես եկել Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով

Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով Հայաստանի 10 կուսակցություններ միասնական հայտարարություն են տարածել՝ անհրաժեշտ համարելով Սևրի հաշտության պայմանագրի հնարավոր միջազգային ազդեցությունն արդիականացնելու գործընթացը:

Կուսակցությունները առաջարկում են հետամուտ լինել պայմանագրի ազդեցության արդիականացնելու գործընթացին եւ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում բոլորին այդ ազգանվեր գործում, ինչպես նաեւ կոչ են արել Հայաստանում գործող բոլոր հասարակական- քաղաքական կազմակերպություններին  միանալ այս նախաձեռնությանը:   

Ստորագրող կուսակցությունների թվում են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Հայրենիքը», «Ժառանգությունը», «Ազատությունը», ԱԺՄ-ն, Հանրապետական, Դեմոկրատական, «Մեկ Հայաստան», Երկիր Ծիրանին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը «Երկիրն այսօրին»  տեղեկացրել է, որ իրենք առայժմ վերջնական որոշում չունեն հրապարակված հայտարարությանը միանալու հարցով։ Նա տեղեկացրել է, որ հայտարարությանը միանալու առաջարկ ստացել են, ունեցել են երկար քննարկում, ներկայացրել են առաջարկների մի մեծ փաթեթ, որի կարեւոր մասն ընդունվել է։ Վերջնական որոշում դեռ կայացնելու են։