328 դիտում, 2020.08.12 21:25

Շենքի մուտքում բռնկված հրդեհը մարվել է. 3-րդից 10-րդ հարկերում այրվել է մոտ 200 գմ մալուխ

Շենքի մուտքում բռնկված հրդեհը մարվել է. 3-րդից 10-րդ հարկերում այրվել է մոտ 200 գմ մալուխ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 12-ին` ժամը 19։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 70/8 շենքի մուտքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել՝ 19։49-ին։ Շենքի մուտքում՝ 3-րդից 10-րդ հարկերում, այրվել է մոտ 200 գմ մալուխ: