406 դիտում, 2020.08.12 21:16

Ֆրանսիան մոբիլիզացնում է ոստիկանական ուժերը՝ դիմակները ստուգելու եւ կանոնները պահպանելու համար

Ֆրանսիան մոբիլիզացնում է ոստիկանական ուժերը՝ դիմակները ստուգելու եւ կանոնները պահպանելու համար

Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավորությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Մենք շրջադարձային փուլում ենք գտնվում: Պատրաստվում ենք մոբիլիզացնել ոստիկանական ուժերը ստուգումների համար»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Գաբրիել Աթալը:

Ընդ որում, մամուլի խոսնակը հավելել է, որ մարդիկ պետք է վախենան ոչ թե ոստիկանությունից, այլ վիրուսից, «որը թաքնված է և վարակում է»։