392 դիտում, 2020.08.12 19:25

Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին

Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ «Արցախի պահեստազորի սպաների միություն» Հ/Կ վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Հանդիպմանը Կարմեն Ասլանյանը ներկայացրել է միության ծրագիրը, որի առանցքում զորացրված և պահեստազոր անցած սպաների քաղաքացիական հասարակությունում լիարժեք ընդգրկվելն ու անվտանգության ոլորտում արդի մարտահրավերներին արժանվորեն դիմակայելն է:

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, կարևորելով նման միության առկայությունը, խոստացել է հնարավորինս աջակցել կազմակերպության նախաձեռնություններին: