416 դիտում, 2020.08.12 19:16

Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի վարչության անդամներին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի վարչության անդամներին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին:

Հյուրերը խոսել են կենտրոնի աշխատանքի, սիրիահայությանն օժանդակելու,նրանց խնդիրների համակարգման ու աջակցության մասին:

Նախագահն էլ նշել է, որ Սփյուռքի առանձին հատվածներում, երբ դժվարություն է լինում, հայացքը դեպի Հայաստանն է: «Սիրիայում տեղի ունեցած երեւույթները եւ պատերազմը մարդկային կյանքեր խլեցին, քանդեցին ընտանիքներ եւ մարդկանց տներ, քանդեցին մարդկանց կայուն ապագան՝ սա ցավալի մասն է: Իսկ ուրախալին այն է, որ սփյուռքահայերը, այդ թվում՝ սիրիահայերն, այսօր հայրենիք ունեն, եւ եթե դժվարություն լինի այն երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է, միշտ տեղ ունեն գնալու, ինչպես յուրաքանչյուր զավակ, որը միշտ դժվար պահերին վերադառնում է ծնողների մոտ: Վերադառնում է իր հայրենիք՝ գտնելու իր ինքնությունը: Սա մեր վերջնական հանգրվանն է բոլոր իմաստներով»,-ասել է նախագահն ու նշել է, որ երբեք չպետք է մոռանանք Սիրիայի վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ, մանավանդ Ցեղասպանությունից հետո: